Թրամփն ու Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը hայտնել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների միջև հեռախոսազրույցը կկայանա այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով 18:00-ին)։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«17:00-ին հեռախոսազրույց կլինի Թրամփի հետ»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ Պուտինի հետ զրույց կունենա մայիսի 19-ին: Թեմաների թվում ԱՄՆ նախագահը նշել է ուկրաինական կարգավորումն ու առևտուրը։ Թրամփը հավելել է, որ Ռուսաստանի ղեկավարի հետ զրույցից հետո կխոսի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հետ։ Պուտին-Թրամփ նախորդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել մարտի 18-ին։