ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հաց բերողի գործով մեղադրյալ Արմեն Չարչյանի և մյուսների վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Հաց բերողի գործով մեղադրյալ Արմեն Չարչյանի և մյուսների վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

ՊՊԾ գունդը գրավածներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի առողջական վիճակի մասին կեղծ եզրակացություն տալու համար մեղադրվող Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Չարչյանի և մյուս 4 փորձագետների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան:

Տեղեկությունը հայտնեցին Դատախազությունից՝ հավելելով, որ դատախազը հաստատել է նրանց մեղադրական եզրակացությունը: «Իզմիրլյան» կենտրոնի նախկին տնօրենն ու մյուս փորձագետները մեղադրվում են Արթուր Սարգսյանի վերաբերյալ կեղծ եզրակացություն տալու համար:

Սարգսյանն ուներ Բեխտերևի հիվանդություն, որն անհամատեղելի էր կալանքի հետ: Նրա վիճակը վատացել էր կալանավայրում, և բժիշկներին չէր հաջողվել փրկել կյանքը:

  • Կիսվել: