Ես համարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը մարդասպան է, նրա ձեռքերն արյան մեջ են. ԱԺ նախագահ
Արդարանալուն միտված հարցազույցը, որ Ռոբերտ Քոչարյանը տվել է, իրեն չի փրկելու: Նրա նկատմամբ վերաբերմունքը վաղուց ձևավորված է, նույնիսկ պատերազմից հետո շատ ու շատ մարդիկ նրա դեմքի ջղաձգումները Հանրապետության հրապարակում տեսնելուց հետո որոշել են գնալ քվեարկության, որ հանկարծակի այդ օտարը ՀՀ-ում, այդ մարդասպանը, այդ կոռումպացված անձնավորությունը, որը ՀՀ-ում խոպան էր եկել իր թայֆայով, հանկարծակի իր թայֆայով չվերադառնա ՀՀ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Օտար է իր մտածելակերպը, իր գործելաոճը հայ մարդուն օտար է, և նա օտար է ՀՀ-ում: Նա հայ ժողովրդին վերաբերվել է որպես «խոպանի տեղի», Հայաստանին վերաբերվել է որպես «խոպանի տեղ»: Նրանք եկել են այստեղ փող աշխատելու, մարդ սպանելու: Նրանք մարդասպաններ են»,- ասաց նա:
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանին մարդ սպանելիս տեսե՞լ է, Ալեն Սինոնյանը պատասխանեց հարցով՝ Հիտլերին տեսե՞լ եք մարդ սպանելիս, ապա շարունակեց. «Ես համարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը մարդասպան է, նրա ձեռքերն արյան մեջ են, նա թալանչի է, ՀՀ-ին վերաբերվել է որպես «խոպանի տեղ» ու հիմա էլ է վերաբերվում»: