երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արմավիրում կասեցվել է մսուր-մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը

Արմավիրում կասեցվել է մսուր-մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Երևանի կենտրոնի տեսուչներն Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանրակապրտեզ ՀՈԱԿ-ում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:

Մասնավորապես՝  

- արտադրական շինությունների պատերի և հատակի մակերևույթները չունեն հարթ մակերես, չեն պահվում նորոգ վիճակում, չի կանխարգելվում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումն ու խոնավության խտացումը,

 

- սննդի կառույցն ապահովված չի եղել ձեռքերի համար նախատեսված չորացման հիգիենիկ սարքերով:

Մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

  • Կիսվել: