երեքշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2026
Արմավիրում արձանագրվել է շան կատաղություն հիվանդության դեպք

Արմավիրում արձանագրվել է շան կատաղություն հիվանդության դեպք

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնը հայտնում է, որ ահազանգ է ստացվել այն մասին, որ Նորապատ բնակավայրում մի քանի օր առաջ տիրոջը կծած շունն անկել է:

ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներն արագ արձագանքել են՝ շանը ներկայացնելով լաբորատոր փորձաքննության, որի արդյունքում հաստատվել է կատաղություն հիվանդությունը։

Տուժող քաղաքացին դիմել է բուժհաստատություն և ստացել համապատասխան բժշկական օգնություն:

  • Կիսվել: