չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Արմավիրում ապահովագրական ընկերության պատասխանատուն հոսանքահարվել է, բարձրությունից ընկել և մահացել

Արմավիրում ապահովագրական ընկերության պատասխանատուն հոսանքահարվել է, բարձրությունից ընկել և մահացել

Հունիսի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր քաղաքի «Հագուստի աշխարհ»-ի մոտ քաղաքացի է հոսանքահարվել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Մինչ դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու պարեկները, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «Հագուստի աշխարհ»-ի մոտից շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը հոսանքահարման հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 21:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 39-ամյա Վաչագան Խալաթյանը Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի 1 հասցեում գտնվող «Ռեգո ինշուրանս» ապահովագրական ընկերության գրասենյակի արտաքին լուսավորությունը վերականգնելու ժամանակ պատահաբար հոսանքահարվել է, բարձրությունից վայր ընկել ու տեղում մահացել։

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կայքի փոխանցմամբ՝ մահացած Վ. Խալաթյանը «Ռեգո ինշուրանս» ապահովագրական ընկերության Արմավիրի մարզի գրասենյակի պատասխանատուն էր, նա նշված տարածքի սեփականատերն էր, իսկ տարածքը վարձակալած է եղել «Ռեգո ինշուրանս» ապահովագրական ընկերությունը:

  • Կիսվել: