հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արմավիրի ոստիկանների բացահայտումը

Արմավիրի ոստիկանների բացահայտումը

Մայիսի 1-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Արմավիրի բաժնում նույն հիվանդանոցից մեկ ժամվա ընթացքում երկու ահազանգ ստացվեց: Մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած եւ սալջարդ վերքերով երկու տղամարդ էին տեղափոխվել:

Օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Իրավապահները կազմեցին համապատասխան արձանագրություններ: Զրուցեցին բժշկի եւ տուժողների հետ: Նրանցից մեկը վստահեցնում էր, թե վերքերը ստացել է բակում ընկնելու հետեւանքով: Սակայն վնասվածքների բնույթն այլ բան էր հուշում, եւ տղամարդու հայտարարությունը ոստիկաններին հավատ չներշնչեց:

Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Արագ եւ օպերատիվ աշխատանքի արդյունքում դեպքից ժամեր անց հանցագործությունը բացահայտվեց: Իրավապահները պարզեցին, որ Արմավիր քաղաքի «Կապույտ կամուրջ» կոչվող տարածքում տղամարդկանց կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքները պատճառել է Արմավիրի Բաղրամյան փողոցի 24-ամյա մի բնակիչ եւ տուժողներից մեկի «ԳԱԶ-24» մակնիշի մեքենայով դեպքի վայրից դիմել փախուստի:

Ժամը 6-ի սահմաններում կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին:

Մեքենան հայտնաբերվել եւ տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք, դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ դանակը:

Նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են:

Քննությունը շարունակվում է:

  • Կիսվել: