կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Արտակարգ դեպք Երևանում․ ԶԻԼ բեռնատարը Վիլնյուսի փողոցում մոտ 25 մետր բարձրությունից ընկել և գլխիվայր հայտնվել է կառուցվող շենքի համար փորած փոսում․

Արտակարգ դեպք Երևանում․ ԶԻԼ բեռնատարը Վիլնյուսի փողոցում մոտ 25 մետր բարձրությունից ընկել և գլխիվայր հայտնվել է կառուցվող շենքի համար փորած փոսում․

Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակագ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 19։40-ի սահմաններում Վիլնյուսի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում ԶԻԼ մակնիշի բեռնատարը մոտ 25 մետր բարձրությունից ընկել և գլխիվայր հայտնվել է կառուցվող շենքի համար փորված փոսում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյան, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ  Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել են նաևՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայութուն են կատարում նույն վաշտի պարեկները, ՊԾ Երևանի գնդում էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և այն կայանած վարորդի ինքնությունը:

  • Կիսվել: