երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արմավիրում հողամասում հայտնաբերվել է այրվածքներից մահացած 83-ամյա տղամարդու դի

Արմավիրում հողամասում հայտնաբերվել է այրվածքներից մահացած 83-ամյա տղամարդու դի

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 16:00-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նորակերտ գյուղի Այգեգործների փողոցի տներից մեկը, որտեղ հողամասում հայտնաբերել են տղամարդու դի: 

Ոստիկաններն ու քննիչները նշված տան հողամասում հայտնաբերել են նույն տան բնակիչ 83-ամյա Ռուբեն Վ.-ի դին: 

Պազվել է, որ նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում Ռուբեն Վ.-ն իրենց տան հողամասում մաքրման աշխատանքներ կատարելիս այրել է խոտերը, կրակը պատահաբար տարածվել է,  բռնկվել է տղամարդու հագուստը, ինչի հետևանքով ստացած այրվածքներից մահացել է: 

  • Կիսվել: