հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արմավիրի մարզում կողաշրջվել է իրանական ընկերությանը պատկանող ավտոբուսը. կան վիրավորներ

Արմավիրի մարզում կողաշրջվել է իրանական ընկերությանը պատկանող ավտոբուսը. կան վիրավորներ

Փետրվարի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Կոստան Ա.-ն իր վարած ԿՎԶ մակնիշի միկրոավտոբուսով Արտամետ գյուղի դաշտամիջյան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է, այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով ուղևորներ Արմավիրի մարզի բնակիչներ 35-ամյա Աննա Ա.-ն, 44-ամյա Սառա Մ.-ն և 57-ամյա Վարսիկ Գ.-ն մարմնական վնասվաքծներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կետրոն:

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ: Աղբյուրի տեկություններով՝ վարորդ Կոստան Ա.-ն աշխատում է «ԹԱՆԱ ՊԱՐՏԵԶ» ՍՊԸ-ում, որպես վարորդ, վիրավորներն աշխատում են նույն ՍՊԸ-ում որպես բանվոր, միկրոավտոբուսն էլ հաշվառված է նշված ՍՊԸ-ի հաշվեկշռում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: