երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արմավիրի մարզում դադարեցվել է բենզալցակայանի, Կոտայքի մարզում՝ կասեցվել գազալցակայանի գործունեությունը (լուսանկարներ)

Արմավիրի մարզում դադարեցվել է բենզալցակայանի, Կոտայքի մարզում՝ կասեցվել գազալցակայանի գործունեությունը (լուսանկարներ)

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Արմավիրի և Կոտայքի տարածքային ստորաբաժանումերի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել Արմավիրի մարզի գ. Արագած հասցեում Սերգեյ Մովսիսյան Ա/Ձ-ի կողմից շահագործվող բենզալցակայանի և Կոտայքի մարզի Վ. Պտղնի, Սևան-Երևան մայրուղի, թիվ 14 հասցեում «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի (գազալցակայանի) նկատմամբ։

Հետազոտության արդյունքում արտադրական վտանգավոր օբյեկտներում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին անմիջական սպառնալիք  ներկայացնել մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմի ղեկավարի կողմից կայացրած որոշոմամբ դադարեցվել է Արմավիրի մարզի գ. Արագած հասցեում շահագործվող բենզալցակայանի գործունեությունը և տնտեսավարողի առջև պահեստարաններում առկա վառելիքն անհապաղ չեզոքացնելու պահանջ է դրվել։  Տեսչական մարմնի կողմից իրականացված բացատրական աշխատանքներից հետո տնտեսավարողի կողմից բենզալցակայանն ապամոնտաժվել է։

ՏՄ ղեկավարի մեկ այլ որոշմամբ էլ  Կոտայքի մարզի Վ. Պտղնի, Սևան-Երևան մայրուղի, թիվ 14 հասցեում շահագործվող գազալցակայանի գործունեությունը կասեցվել է՝ մինչև կարգադրագրով սահմանված խախտումների վերացումը։

Հնարավոր է սա 3 մարդ, ավտոկայանման հաշվիչ and տեքստ նկարն էՀնարավոր է սա 5 մարդ and տեքստ նկարն էԼուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:

  • Կիսվել: