հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արմավիրի մարզում բախվել են Niva-ն ու Lexus-ը․ վերջինս էլ բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ

Արմավիրի մարզում բախվել են Niva-ն ու Lexus-ը․ վերջինս էլ բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ

Այսօր, հուլիսի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են Lexus և Niva մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Վաղարշապատի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Հավաքվածները նշում էին նաև, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանն ու նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանը։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ 

  • Կիսվել: