չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հունվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 39-ամյա Արթուր Ա.-ի վարած Mercedes մակնիշի և Արմավիրի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 40-ամյա Նահապետ Ա-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի: Ճանապարհը սպասարկող ճանշինականները կատարել են ճանապարհի մշակման աշխատանքներ, ինչի շնորհիվ ձյան շերտ և մերկասառույց չի եղել: 

  • Կիսվել: