կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Արմավիրի մարզում բախվել են BMW-ն ու ВАЗ 221015-ը. կա 4 վիրավոր

Արմավիրի մարզում բախվել են BMW-ն ու ВАЗ 221015-ը. կա 4 վիրավոր

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 23-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:

Ժամը 16:40-ի սահմաններում Երևան-Արմավիրի ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում Մեծամորի վարչական տարածքում բախվել են Մրգաշատ գյուղի բնակիչ, 34-ամյա Արայիկ Հակոբյանի վարած ВАЗ 221015 մակնիշի և Մեծամոր քաղաքի բնակիչ, 28-ամյա Եղիազար Մելիքյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Հակոբյանը, վերջինիս ուղևորներ, Մրգաշատ գյուղի բնակիչ, 66-ամյա Կարինե Վասիլյանն ու Կողբավան գյուղի բնակիչ, 30-ամյա Ժիրայր Մելիքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեծամոր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարան վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարից ժամեր անց Արմավիր բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված վթարի հետևանքով Ա. Հակոբյանի ևս մեկ ուղևոր, Մրգաշատ գյուղի բնակիչ, 68-ամյա Սամվել Հակոբյանը տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

  • Կիսվել: