կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արմավիրի մարզպետը և համայնքի ղեկավարն այցելել են մանկապարտեզներ` ծանոթանալու շինարարական աշխատանքներին

Արմավիրի մարզպետը և համայնքի ղեկավարն այցելել են մանկապարտեզներ` ծանոթանալու շինարարական աշխատանքներին

Մարտի 15-ին Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ու Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը, մարզպետարանի և համայնքապետարանի ոլորտային ղեկավարների հետ այցելել են Արմավիր քաղաքի թիվ 2 և Սարդարապատ գյուղի մանկապարտեզներ` ծանոթանալու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:

Հնարավոր է սա 4 մարդ and մարդիկ կանգնած են նկարն է

Մանկապարտեզների կապիտալ նորոգումը իրականացվում է 2022 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրի շրջանակներում, համապատասխանաբար, 250 միլիոն դրամ և 224 միլիոն դրամ նախագծային արժեքներով:

Հնարավոր է սա 11 մարդ, մարդիկ կանգնած են and դրսում նկարն է

Շինաշխատանքների ֆինանսավորման 30%-ը իրականացվելու է համայնքային, իսկ 70%-ը պետական բյուջեի միջոցներով:

Ծրագրով նախատեսված է մանկապարտեզների սեյսմակայունության բարձրացում, շենքերի ամբողջական նորոգում, բակային հատվածների և խաղահրապարակների կառուցում, թիվ 2 պարտեզում` նոր գույքով ամբողջական համալրում:

Շինարարական կազմակերպությունների և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրեցին շինարարական աշխատանքների ընթացքը` համաձայն օրացուցային գրաֆիկի, քննարկվեցին նաև նախագծերին առնչվող այլ հարցեր:

Շինարարական աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, ավարտը նախատեսված է 2023 թվականի երկրորդ կիսամյակում:


  • Կիսվել: