կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արմավիրի մարզպետը երեք գյուղերում ծանոթացել է առվահանության, ջրանցքների մաքրման, ջրաչափերի տեղադրման աշխատանքներին

Արմավիրի մարզպետը երեք գյուղերում ծանոթացել է առվահանության, ջրանցքների մաքրման, ջրաչափերի տեղադրման աշխատանքներին

Այսօր Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի, Էջմիածնի ՋՕԸ տնօրեն Նվեր Պետրոսյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային ղեկավարների հետ այցելեց Խոյ համայնքի Արշալույս, Ծիածան, Հովտամեջ գյուղեր` տեղում ծանոթանալու Էջմիածին ՋՕԸ-ի կողմից իրականացնող առվահանության, ջրանցքների մաքրման, ջրաչափերի տեղադրման աշխատանքներին:

Ոլորտային մասնագետներն ու աշխատանքներն իրականացնող ընկերությունների պատասխանատուները մարզի ղեկավարին ներկայացրին իրականացվող աշխատանքները, քննարկվեցին աշխատանքների ավարտի ժամկետները, ոլորտին վերաբերող աշխատանքային հարցեր, հայտնում են Արմավիրի մարզպետարանից:

  • Կիսվել: