երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. տան լոգարանում հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի

Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. տան լոգարանում հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի

Երեկ՝ հուլիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:   Ժամը 08:30-ի սահմաններում, ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկում քաղաքացին ինքնասպան է եղել:  Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

 Ոստիկաններն ու քննիչները նշված տան լոգարանի առաստաղից՝ հակի թելով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 30-ամյա Արմեն Մ.-ի դին:   Դատաբժիշկը՝ զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:  

Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:   Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 

  • Կիսվել: