երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արմավիր-Գյումրի ճանապարհին վթարի հետևանքով 56-ամյա վարորդը մահացել է

Արմավիր-Գյումրի ճանապարհին վթարի հետևանքով 56-ամյա վարորդը մահացել է

Օգոստոսի 7-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:

«Օպել Վեկտրայի» 56-ամյա վարորդ Գառնիկ Սահակյանը մահացել է, իսկ 45-ամյա ուղևորուհին և «Մերսեդես Բենցի» 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: