երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին «MAN» մակնիշի բեռնատարի կցորդիչը կողաշրջվել է երթևեկելի գոտում․ ճանապարհը միակողմանի փակվել է

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին «MAN» մակնիշի բեռնատարի կցորդիչը կողաշրջվել է երթևեկելի գոտում․ ճանապարհը միակողմանի փակվել է

Հունվարի 18-ին, ժամը 14։09-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրավան գյուղի մոտակայքում բեռնատար ավտոմեքենայի կցորդիչը կողաշրջվել է:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի մոտ 61-րդ կմ-ին «MAN» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ն․ Գ․) կցորդիչը կողաշրջվել է ճանապարհի երթևեկելի գոտում․ ճանապարհը միակողմանի փակվել է:

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով բեռնաթափել, ուղղել են կցորդիչը և դուրս բերել երթևեկելի գոտի․ ավտոճանապարհը երկկողմանի բաց է։

  • Կիսվել: