հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արմավիր-Գյումրի ճանապարհի խոշոր հատվածի վերանորոգումը 2023 թվականին կարագացվի. Սանոսյան

Արմավիր-Գյումրի ճանապարհի խոշոր հատվածի վերանորոգումը 2023 թվականին կարագացվի. Սանոսյան

Արմավիր-Գյումրի ճանապարհի խոշոր հատվածի վերանորոգումը 2023 թվականին կարագացվի։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասել է Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նրա խոսքով՝ շինարարական ընկերությունն ընտրվել է անցյալ տարի, այնուհետեւ սկսվել է այս ճանապարհի 29 կիլոմետրանոց հատվածի վերանորոգումը։

՛՛Այն առավել անմխիթար վիճակում էր՛՛,-նշել է նախարարը։ Խոսքը ճանապարհի հյուսիսային հատվածի մասին է՝ Իսահակյան գյուղից մինչեւ Գյումրի քաղաք։

Սանոսյանը հավելել է, որ աշխատանքների մեկնարկը կախված է եղանակից:

Նշենք, որ այս ճանապարհը կապում է երկրի արեւմտյան շրջանները։ Դրա մի զգալի մասն անցնում է Թուրքիայի հետ սահմանի երկայնքով։

 

  • Կիսվել: