երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արման Եղոյանը հանդիպել է բարձր վարկանիշ ունեցող համալսարանների 30-ից ավելի ուսանողների հետ

Արման Եղոյանը հանդիպել է բարձր վարկանիշ ունեցող համալսարանների 30-ից ավելի ուսանողների հետ

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 15-ին ընդունել է «ԵՄ արտաքին հարաբերություններն աշխարհաքաղաքական տուրբուլենտության ժամանակներում. Հարավային Կովկասի դեպքը» խորագիրը կրող Ժան Մոնե ձմեռային դպրոցի ուսանողներին:

Երկշաբաթյա կրթական ծրագրի վերջին օրն Ազգային ժողովում հյուրընկալվել են Հայաստան ժամանած Օքսֆորդի, Լայպցիգի, Բեռլինի Հումբոլդտի, Դրեզդենի եւ այլ բարձր վարկանիշ ունեցող համալսարանների 30-ից ավելի ուսանողներ:

Հանդիպման ընթացքում եվրոպացի ուսանողներն Արման Եղոյանից հետաքրքրվել են Հայաստան-ԵՄ ներկա արագընթաց զարգացումների, հարեւանների հետ հարաբերությունների, խաղաղության գործընթացի եւ աշխարհաքաղաքական այլ զարգացումների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին ու ՀՀ-ԵՄ նոր, ավելի հավակնոտ նպատակներին:

Ամառային դպրոցի ակադեմիական համակարգողը Ժան Մոնե ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Աննա Խվորոստիանկինան է, ում հետ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը ձեւավորել է հաջող համագործակցություն:

  • Կիսվել: