ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արգելվել է Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց նաև այլընտրանքային՝ Աճարկուտ-Կիրանց ճանապարհով

Արգելվել է Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց նաև այլընտրանքային՝ Աճարկուտ-Կիրանց ճանապարհով

Կիրանց գյուղի ճանապարհը շարունակում է փակ մնալ և իրավիճակն այստեղ լարված է։

Ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել, որպեսզի արգելեն քաղաքացիների մուտքը Կիրանց, միայն կիրանցեցիներին են թույլ տալիս մտնել գյուղ։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը փորձեց այլընտրանքային ճանապարհով գնալ Կիրանց, սակայն ոստիկաններն արգելեցին նրա մուտքը նաև այլընտրանքային՝ Աճարկուտ-Կիրանց ճանապարհով։

«Միայնակ փակել եմ ճանապարհը, ուղղակի ամաչում եմ հայ ոստիկանների համար»,-ասել է Բագրատ Սրբազանը:

 

  • Կիսվել: