չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Այս պայքարը միայն փողոց ելնելով եւ փողոցային շարժումներ անելով չի. Բագրատ Սրբազան

Այս պայքարը միայն փողոց ելնելով եւ փողոցային շարժումներ անելով չի. Բագրատ Սրբազան

Եթե իսկապես ցանկություն կա խաղաղության, սահմանազատման, ինչու երկու տարի առաջ մեր երկրից խլված տարածքները չեն զիջում, այլ 1990-ականների խնդիրն են արծարծում՝ հասցնելով այս օրվան: Այս մասին այսօր ավտոերթով դեպի Վարդենիս մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը:

«Այս պայքարը դրա մասին է, բայց մարդիկ չեն ուզում լսել, որովհետեւ, եթե լսեն, պետք է հեռանան, իսկ իրենց համար կարեւորն իրենց աթոռն է:

Ծրագիր կար մեկնել նաեւ Սյունիք վաղը, բայց ուրբաթ օրվա հետ կապված կարեւոր ծրագիր ունենք, չենք կարողանա հասցնել մեկնել Սյունիք, վերադառնալ, պատրաստվել»,-ասաց նա:

Անդրադառնալով հունիսի 9-ին սպասվող հանրհավաքի մասին, Սրբազանն ասաց, որ դա չափազանց կարեւոր է իրենց համար. «Մենք վճռական փուլ ենք մտել, հանգրվանային ընթանում ենք: Մենք առաջին փուլը խնդիրը արծարծելով, ասացինք, որ հարցը տեղական նշանակություն չունի, ուրեմն պետք է գանք Երեւան: Երկրորդ փուլը եղավ մայիսի 9-ից մայիսի 26-ը, որտեղ այն հնարավորությունը ստեղծեցինք, որ կարողանանք լայն իմաստով շփումներ ունենալ թե քաղաքական ուժերի, թե հանրային գործիչների, տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ:

Հիմա մուտք ենք գործել երրորդ փուլ, որը պետք է դառնա փոփոխությունների փուլը: Հիմա շատերն են ասում՝ բա դուք ասում էինք 7-10 օրում կլինեն փոփոխություններ: Այո ասել եմ, մեր մտածումները այդպես են եղել, բայց այդ 7-10 օրվա ժամանակի մեջ մենք հասկացանք, որ շատ ավելի մեծ խնդիրների առջեւ ենք, քան փորձելով միայն հեռացնել: Մենք ոչ մի բան չենք խաբել, չենք էլ խաբելու»,-ասաց Բագրատ Սրբազանը:

 

Նա նկատեց, որ այս պայքարը միայն փողոց ելնելով եւ փողոցային շարժումներ անելով չի:

  • Կիսվել: