չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Ժամը 8-ին հանրահավաք է նախատեսված․ ընթացքում քննարկումներ կունենանք. Բագրատ Սրբազան

Ժամը 8-ին հանրահավաք է նախատեսված․ ընթացքում քննարկումներ կունենանք. Բագրատ Սրբազան

Երեկ ուշ գիշեր տեղեկացել ենք, որ Կառավարության նիստի ժամը փոխվել է, քիչ առաջ նաև իմացանք, որ 45 հարցից 44-ը չզեկուցվող նիստը պարզ է, թե ինչի տեղի չի ունեցել, որովհետև երկրում ո՛չ Կառավարություն կա, ո՛չ էլ ժողովրդին պաշտպանող որևէ իշխանություն։ Այս մասին կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Խոսելով պլանների մասին, նա ասաց, որ այս պահին նախատեսում են ժամը 8-ին հանրահավաք անել Բաղրամյան-Պռոշյան հատվածում։

«Ընթացքում նաև քննարկումներ կունենանք մեր հետագա գործողությունների մասին, որովհետև ամբողջությամբ գլխիվայր շուռ է եկել երեկվա մեր ողջ ծրագրումը առաջիկայի հետ կապված նաև։ Այս մարդիկ ուղղակի ցույց տվեցին, որ իրենք բռնապետության կատարյալ ներկայացուցիչներ են»,- ասաց նա։

  • Կիսվել: