հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Սեպտեմբերի 20-ի վաղ առավոտից «Արևիկ» ազգային պարկի տարածքի տարբեր հատվածներում բռնկված հրդեհի՝ իրարից անկախ 15 տարբեր մեծ ու փոքր օջախներից 12-ը հնարավոր է եղել մարել: Կեսօրից հետո, սակայն, քամու հետևանքով հրդեհը կրկին բորբոքվել է:

Ռելիեֆային բարդ և վտանգավոր պայմանների պատճառով փրկարարները ուսապարկերով ջուրը մեծ դժվարությամբ հրդեհի օջախներ են հասցնում 5 կմ բարձրության վրա:

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են ԱԻՆ Երևանի, Վայոց ձորի և Սյունիքի հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների 85 փրկարարների, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 18 աշխատակիցների մասնակցությամբ: Հրդեհաշիջմանը ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռը:

Նշենք, որ հրդեհի հետևանքով այրված մակերեսի վերաբերյալ այս պահի դրությամբ հստակ տեղեկատվություն չկա, քանի որ հրդեհի օջախները գտնվում են իրարից անկախ տարբեր տեղամասերում:

Դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, փրկարարական ուժերի վարչության պետ Արմեն Գևորգյանը, փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Արթուր Ոսկանյանը:

  • Կիսվել: