չորեքշաբթի, սեպտեմբեր 16
16 / 9 / 2026
Ավտովթար-հրդեհ՝ Վայոց Ձորում. բախվել են Howo և КамАЗ մակնիշի բեռնատարները. ավտոմեքենաներից մեկը վերածվել է մոխրակույտի, կան վիրավորներ

Ավտովթար-հրդեհ՝ Վայոց Ձորում. բախվել են Howo և КамАЗ մակնիշի բեռնատարները. ավտոմեքենաներից մեկը վերածվել է մոխրակույտի, կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Վայոց  Ձորի մարզում: Ժամը 12:40–ի սահմաններում Երևան –Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 107.5-րդ կմ հատվածում  դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Howo (տրեյլեր) և  КамАЗ (ցիստեռնով)  մակնիշի  բեռնատարները: 

Ցիստեռնը շրջվել և ընկել է ВАЗ 2106  մակնիշի ավտոմեքենայի վրա, իսկ Howo մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Ավտովթար-հրդեհի հետևանքով  2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Հրշեջները  քաղաքացիների օգնությամբ նախ կանխել  են կրակի տարածումը, ապա մարել այն:

 

  • Կիսվել: