«Արձակուրդը Հայաստանում»․ Բացահայտում ենք Գորիսը
Կառավարության հանրային կապերի ՊՈԱԿ ստեղծագործական թիմը վերսկսել է ամենադիտարժան խորագրերից մեկի՝ «Արձակուրդը Հայաստանում» հաղորդաշարի նկարահանումները, որը պատմում է Հայաստանի տարբեր բնակավայրերում գործող հյուրատների, արտասովոր զբոսաշրջային և ժամանցի վայրերի մասին։ Հաղորդաշարի նպատակն է՝ մեր հայրենակիցներին օգնել իրենց հանգիստը Հայաստանում կազմակերպելու և մեր երկիրն ավելի լավ ճանաչելու հարցում։


