հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արդեն երկրորդ շրջաբերական գրությունն ենք ուղարկել բոլոր դպրոցներին. Անդրեասյան

Արդեն երկրորդ շրջաբերական գրությունն ենք ուղարկել բոլոր դպրոցներին. Անդրեասյան

Այսօր արդեն երկրորդ շրջաբերական գրությունն ենք ուղարկել բոլոր դպրոցներին՝ շեշտադրելով, որ ատեստավորման ենթակա ուսուցիչներն ազատ են ընտրել վերապատրաստող կազմակերպություն երաշխավորված կազմակերպությունների ցանկից, պետք է բացառել որևէ ճնշում կամ անհարկի ուղղորդում այս հարցում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

՛՛Ճնշման դեպքում առաջարկում եմ դիմել նախարարություն․ մենք հետևողական ենք լինելու ուսուցիչների կողմից կազմակերպության ընտրության իրավունքի իրացման հարցում։

Հարգելի կազմակերպություններ, վաստակեք ուսուցիչների ընտրությունը՝ լավ կազմակերպված և բարձրորակ վերապատրաստմամբ, որը ձեր շարունակական գործունեության լավագույն հիմքն է։ Մյուս բոլոր հիմքերը բերելու են հակառակ ազդեցության։

Եվս մեկ անգամ դնում եմ կազմակերպությունների ցանկը՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: