չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Արցախում չպարզված հանգամանքում 20-ամյա զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել

Արցախում չպարզված հանգամանքում 20-ամյա զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել

Մայիսի 19-ին՝ ժամը 20:32-ի սահմանում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Հենրիկ Սամսոնի Արամյանը: Այս մասին հայտնում են ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունից:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

  • Կիսվել: