ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի մասին պատմող ֆոտոշարքը ճանաչվել է լավագույնը World Press Photo մրցանակաբաշխությունում

Արցախի մասին պատմող ֆոտոշարքը ճանաչվել է լավագույնը World Press Photo մրցանակաբաշխությունում

Աշխարհի ամենահեղինակավոր լուսանկարչական մրցանակաբաշխության՝ World Press Photo-ի «Գլխավոր նորություններ/պատմություններ» անվանակարգում լավագույնն է ճանաչվել «ՌԻԱ Նովոստիի» լուսանկարիչ Վալերի Մելնիկովի «Կորուսյալ դրախտ» շարքը Արցախյան պատերազմից։
 
Այդ անվանակարգում ոսկի նվաճած «Կորուսյալ դրախտ» (Paradise Lost) լուսանկարչական պատմությունը Մելնիկովը նկարահանել է Լեռնային Ղարաբաղում 2020 թ.սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած պատերազմի ընթացքում:
 
Մեկնաբանելով իր հաղթանակը World Press Photo-2021-ում՝ Մելնիկովը նշել է, որ դա պատվաբեր է և կարևոր՝ աշխատանքի համար։
 
«Ես, մի կողմից, հանգիստ եմ, հիմնական զգացողություններն ունեցա, երբ հայտարարում էին թեկնածուներին, և արդեն պարզ էր, որ իմ աշխատանքը հաղթողների շարքում է։ Բայց, այնուամենայնիվ, դա շատ պատվաբեր է անձամբ ինձ համար և կարևոր իմ աշխատանքի համար՝ լինել ֆոտոլրագրողների համար ամենակարևոր մրցույթի հաղթողների շարքում։ Ընդհանուր առմամբ, WPP-ի համար հետաքրքիր տարի էր»,- ասել է նա:
 

  • Կիսվել: