երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի Հանրապետություն, թե Լեռնային Ղարաբաղ, ո՞րն է կիրառում ԿԳՄՍ նախարարությունը

Արցախի Հանրապետություն, թե Լեռնային Ղարաբաղ, ո՞րն է կիրառում ԿԳՄՍ նախարարությունը

Մենք շարունակում ենք մեր գրագրությունը ինչպես շարունակել ենք: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանելով լրագրողի այն հարցին, որ նախարարությունում Արցախի Հանրապետություն են կիրառում պաշտոնական գրություններում, թե Լեռնային Ղարաբաղ:

«Ես կարծում եմ, որ այն պաշտոնական գրագրությունը, որ մենք շարունակում ենք վարել, այդտեղ ոչ մի բան չի փոխվել:

Այս պահին չեմ մտաբերի, թե, որ տարբերակն ենք նախկինում կիրառել: Մեր փաստաթղթաշրջանառման համակարգում ոչ մի բան չի փոխվել»,- ասել է նախարարը:

  • Կիսվել: