կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Arca-ն զգուշացնում է. օգտատերերը ստանում են կեղծ և/կամ վիրուսային հղումներ պարունակող հաղորդագրություններ՝ ֆինանսական և ոչ ֆինանսական կառույցների անունից

Arca-ն զգուշացնում է. օգտատերերը ստանում են կեղծ և/կամ վիրուսային հղումներ պարունակող հաղորդագրություններ՝ ֆինանսական և ոչ ֆինանսական կառույցների անունից

Arca-ն զգուշացնում է. օգտատերերը ստանում են կեղծ և/կամ վիրուսային հղումներ պարունակող հաղորդագրություններ՝ ֆինանսական և ոչ ֆինանսական կառույցների անունից:

«Հարգելի օգտատերեր,

Կրկին հիշեցնում ենք, որ վերջին շրջանում տարբեր սոցիալական ցանցերում գրանցված օգտատերերը ստանում են կեղծ և/կամ վիրուսային հղումներ պարունակող հաղորդագրություններ՝ ֆինանսական և ոչ ֆինանսական կառույցների անունից:
Հնարավոր են դեպքեր, երբ այդ հղումներով առաջարկվում է լրացնել քարտային (քարտի համար, վավերականություն, CVV կոդ, PIN կոդ) կամ անձնական ( անձնագրի, ID քարտի, ՀԾՀ և այլն ) տվյալներ, լինում են գումար ստանալու կամ աշխատելու գրավիչ առաջարկներ, զանազան ապրանքների վաճառքի գրավիչ առաջարկներ, այլ:

Հորդորում ենք նմանատիպ հղումներ ստանալիս լինել չափազանց զգոն, հավաստիանալ էջի իսկության մեջ: Անհայտ հղման գործարկումը կարող է պատճառ դառնալ հեռախոսի, համակարգչի և նրանում առկա հավելվածների վարկաբեկման։

Ո՛չ մի դեպքում անհայտ և կասկածելի ծագում ունեցող կայքերում կամ երրորդ անձանց մի տրամադրեք քարտային և անձնական տվյալներ։

ARCA-Ն ԵՐԲԵՔ ՉԻ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՔԱՐՏԱՊԱՆԻՑ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ, ՈՐՈՆՑՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ԿԱՏԱՐԵԼ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ:

Կասկածների դեպքում անմիջապես դիմեք Ձեր բանկ կամ ԱրՔա, Ձեզ հասանելի եղանակով (օրինակ բանկային հավելված) բլոկավորեք հնարավոր զեղծարարության ենթարկված քարտը։
Միևնույն ժամանակ նշենք, որ մեր հավելվածում և կայքում կրկնակի հավաստագրման կիրառումը կապահովագրի նման դեպքերից։ Այսօր այդ եղանակի ընտրությունը թողնված է օգտատիրոջ հայացողությանը, քանի որ փոքր ինչ երկարացնում է մուտքի գործողությունը, սակայն անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով այն դառնալու է պարտադիր։
Նշենք, որ Ընկերությունում պահպանվող քարտապանի տվյալների արտահոսք տեղի չի ունեցել:
Պնդումները, իբրև ArCa-ն ենթարկվել է կիբեռհարձակման, և եղել է տվյալների արտահոսք, իրականությանը չի համապատասխանում։

Տուժած քարտապանները ֆինանսական զեղծարարության զոհ են»,-նշված է հայտարարությունում։

  • Կիսվել: