հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀՌՀ 25-ամյակին նվիրված միջոցառմանը

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀՌՀ 25-ամյակին նվիրված միջոցառմանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: 

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հանդես է եկել ելույթով, ներկայացրել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անցած ճանապարհը, արձանագրված ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները: 

Միջոցառման ընթացքում նաև ներկայացվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործունեության մասին պատմող տեսանյութ:  

  • Կիսվել: