ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Առավոտյան մի քանի ավտոբուսներով եկան, տղամարդկանց քաշքշելով մտցրեցին մեքենան տարան. ՊՆ նախկին շենքի բնակիչ

Առավոտյան մի քանի ավտոբուսներով եկան, տղամարդկանց քաշքշելով մտցրեցին մեքենան տարան. ՊՆ նախկին շենքի բնակիչ

Առավոտյան ժամը 8-ի սահմաններում մի քանի ավտոբուսներով ոստիկանները եկան, տղամարդկանց քաշքշելով մտցրեցին մեքենան տարան: Այս մասին այսօր՝ փետևրվարի 16-ին, ՊՆ նախկին շենքի մոտ լրագրողների պատմեց շենքի բնակիչներից մեկը՝ Ալլա Էվանյանը:

Նշենք, որ ՊՆ նախկին շենքում արդեն երկար ժամանակ տեղավորվել են եւ բնակվում են քաղաքացիներ՝ իրենց ընտանիքներով:

«Մեզ ասացին, որ դուք անօրինական եք բնակվում, տեսա, որ տանս դուռը ջարդած է, ամուսնուս էլ են տարել: Թող թողնեն մեզ, հանգիստ ապրենք: Իմ ամուսինը 15 օր առաջ է իջել  պոստերից, երկու աղջիկներս էլ են պոստերում: Ո՞ւմ համար, էս պետության համար, որ մեզ հանի, գցի քուչե՞քը: Ասում է՝ քեզ տեղ կտանք, կապրես: Այսինքն էդ տեղը որտե՞ղ ա, չեն ասել: Մեզ հանել են դուրս, ես էս ցրտին ո՞ւր գնամ: Վարձով էի ապրում, 500 հազար վարձ էի տալիս, հիմա ո՞ւր գնամ: Չեն թողնում, որ մենք մեր իրերը վերցնենք, անգամ փաստաթղթերը: Ես մնալու եմ այստեղ, մինչեւ տեսնեմ ինչ է լինում: Անգամ չգիտեմ՝ ամուսնուս որ բաժին են տարել: Կսպասեմ իրեն, գա, տեսնենք՝ ինչ ենք անում: Մենք Նիկոլ Փաշինյանի համար էդքան պայքարել ենք»:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ դեռևս այս տարվա ապրիլի 15-ի որոշումով կառավարությունը Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին շենքը ամրացրել էր ՊԵԿ-ին, որպեսզի այն դառնա արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն։

Վերջերս էլ ՊԵԿ-ը դիմել են պատկան մարմիններին՝ բողոքելով, որ ինչ-որ մարդիկ ինքնակամ եկել, տեղավորվել են այդ շենքում: Շաբաթներ առաջ անջատել էին շենքի էլեկտրականությունը, բնակիչներն էլ փակել էին ճանապարհը՝ պահանջելով միացնել հոսանքը:

  • Կիսվել: