Առավելագույնը 2 ամսից այս ավտոմեքենաները կլինեն Երևանում` նպաստելով մայրաքաղաքի սանմաքրման որակի բարձրացմանը. քաղաքապետարան (տեսանյութ)
KARCHER ընկերության հրավերով Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը, Երևանի քաղաքապետարանի «Աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը և կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցներն այցելեցին Լատվիայի հանրապետության Ելգավա քաղաք` ծանոթանալու Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված 10 բազմաֆունկցիոնալ (փոշեկուլ, ձնամաքրող և բարձր ճնշման սարքով զինված) մեքենաների առանձնահատկություններին և հավաքման ընթացքին։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Առավելագույնը 2 ամսից այս ավտոմեքենաները կլինեն Երևանում` նպաստելով մայրաքաղաքի սանմաքրման որակի բարձրացմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։



