ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Առավելագույնս աջակցեք ծանր վիճակում հայտնված ձեր աշակերտներին․ Ա․ Հարությունյանը՝ ուսուցիչներին

Առավելագույնս աջակցեք ծանր վիճակում հայտնված ձեր աշակերտներին․ Ա․ Հարությունյանը՝ ուսուցիչներին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը այսօր նախարարությունուն զանգ է ստացել ծնողից, ով հայտնել է, թե քանի որ տեխնիկական խնդիրների պատճառով եխեան երեկոյան է կարողանում կատարել տնային աշխատանքները, ուսուցիչն ասել է, որ այսպես երեխան խնդիրներ կունենա։ Նախարարի խոսքով  սարքերի հետ կապված նմանատիպ խնդիրների դեպքում շատ ուսուցիչներ անհատական ծրագրով այդ երեխաների համար ապահովում են կրթության իրավունքը:

Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, գրել է․

«Այսօր նախարարությունում զանգ ստացա: Մի երիտասարդ ասաց, որ տաքսու վարորդ է ծառայություններից մեկում, ու հեռախոսը չի կարողանում տանը թողնել, քանի որ դրանով է գումար վաստակում: Հետևաբար, երեխան միայն երեկոյան է կարողանում ուսուցչից ստանալ հանձնարարությունները և ուղարկել պատասխաններն ու կատարված առաջադրանքները: Ծնողն ասաց, որ ուսուցչուհին ասել է, որ այսպես երեխան խնդիրներ կունենա ու սենց շարունակել հնարավոր չէ: Ընդ որում, երեխան 2-րդ դասարանում է: Բայց պարզվում է, որ սարքերի հետ կապված նմանատիպ խնդիրների դեպքում շատ ուսուցիչներ անհատական ծրագրով այդ երեխաների համար ապահովում են կրթության իրավունքը:

Ու ինձ համար անհասկանալի է վերոգրյալ մեկ ուսուցչի պահվածքը և ծնողների համար ավելորդ խնդիրներ ստեղծելը: Ես հետևողական եմ լինելու, որ նման դեպքեր չկրկնվեն, որ մի քանի հոգի ջուրը չգցեն տասնյակ հազարավոր մյուս ուսուցիչների այս օրերի աշխատանքը և հսկայական ջանքերը: Մի՛ արեք այդպես և առավելագույնս աջակցեք կյանքի տարբեր հանգամանքների բերումով ծանր վիճակում հայտնված ձեր աշակերտներին:

Տեղեկացնեմ նաև, այս օրերին հարյուրավոր սարքեր ենք հավաքել և ուղարկել մարզեր, և այդ գործընթացը շարունակվում է»։

  • Կիսվել: