Արարատի մարզում ԶԻԼ-ը բախվել է բազալտե եզրաքարերին ու կողաշրջվել․ կա վիրավոր
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
10:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Արթուր Ն.-ն իր վարած ԶԻԼ մակնիշի բեռնատարով Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Տափերական գյուղի վարչական տարածքում, ավտոմեքենայի տեխնիկական անսարքության պատճառով, բախվել է բազալտե եզրաքարերին և կողաշրջվել:
Վարորդին տեղափոխել են Վեդիի բժշկական կենտրոն, որտեղից էլ ռեանիմոբիլով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: