կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արարատի մարզում վարորդը ВАЗ 21124-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում

Արարատի մարզում վարորդը ВАЗ 21124-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում

Երեկ՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում  Սյունիքի մարզի բնակիչ, 36-ամյա Վարդան Մ.- իր վարած  ВАЗ  21124 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վարդան Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Արտաշատ» բժշկական կենտրոն: Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Վերջիներս վարորդին դուրս  են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած  Արտաշատի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:

Բժիշկները  տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց  հետո նրան տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի  1-ին վաշտի 2 դասակի ծառայողները՝ վաշտի հրամսանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Հարությունյանի գլխավորությամբ: 

  • Կիսվել: