հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Շղթայական ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են «Infiniti FX 35»-ը, «Nissan Altima»-ն, «Ford Focus»-ը, «Mercedes»-ը և «Volvo»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս

Շղթայական ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են «Infiniti FX 35»-ը, «Nissan Altima»-ն, «Ford Focus»-ը, «Mercedes»-ը և «Volvo»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս

Երեկ՝ հունիսի 2-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Աբովյանի «Գայի պոստ»-ի մոտ բախվել են «Infiniti FX 35», «Nissan Altima», «Ford Focus», «Mercedes» և «Volvo» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սահակ Գալստյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

  • Կիսվել: