երկուշաբթի, մայիս 27
27 / 5 / 2024
Արարատի մարզում Opel Astra-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել դաշտում. կա 4 վիրավոր

Արարատի մարզում Opel Astra-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել դաշտում. կա 4 վիրավոր

Այսօր՝ հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններոմ Opel Astra մակնիշի ավտոմեքենան Նորամարգ-Ռանչպար ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն:

Օպերատիվ է գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Մեծոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: 

  • Կիսվել: