երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Արարատի մարզում Mercedes-ը, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում

Արարատի մարզում Mercedes-ը, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում

Մարտի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի սահմանում Mercedes  մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գլխիվայր հայտնվել է դաշտում, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 2 հոգի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: 

  • Կիսվել: