ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արարատի մարզում կան մեծ թվով վարակակիրներ. մարզպետ (տեսանյութ)

Արարատի մարզում կան մեծ թվով վարակակիրներ. մարզպետ (տեսանյութ)

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի փոխանցմամբ՝ երեկվա տվյալներով նրանց թիվը հասնում է 85-ի։

«Հիմնականում Մասիսի տարածաշրջանի մեր համայնքներն են՝ կապված բոլորիդ հայտնի արտադրամասի դեպքի հետ, որը գտնվում է Երևանում, բայց մեծ թվով աշխատակիցներ ունի Մասիսի ու Արտաշատի շրջաններից։ Մասիսիում 13 դեպք կա, Նոր Խարբերդում՝ 9, Նոր Կյունինում՝ 12, Այնթափում՝ 6, արտաշատ քաղաքում՝ 3, Մխչյանում՝ 5, Բուրաստանում՝ 1, այստեղ հնարավոր է թիվը շատանա, քանի որ վարակակիրը մասնակցել է Արտաշատում թաղման արարողությանը։

Ջրաշենում կա 6 հաստատված դեպք, սրանք էլ կապված են «Սարտեքս» ընկերության աշխատակիցների հետ, Դիտակում՝ 2 դեպք, Դալարում՝ 2 դեպք, Դվինում՝ 1 դեպք, Վերին Դվինում՝ 6 դեպք»,- թվարկեց Գարիկ Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

  • Կիսվել: