շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Արարատի մարզում բախվել են Volkswagen-ն ու 07-ը. կա զոհ և վիրավոր

Արարատի մարզում բախվել են Volkswagen-ն ու 07-ը. կա զոհ և վիրավոր

Այսօր` փետրվարի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12: 40-ի սահմաններում Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Volkswagen մակնիշի 05 ՕՏ 456 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 09 GG 022 համարանիշի ավտոմեքենաները։

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները Volkswagen-ի վարորդին ավտոմեքենայում հայտնաբերել են մահացած:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Volkswagen-ի վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, իսկ բախման հետևանքով 07-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

  • Կիսվել: