կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Արարատի մարզում բախվել են КамАЗ-ն ու Volkswagen-ը. կան վիրավորներ

Արարատի մարզում բախվել են КамАЗ-ն ու Volkswagen-ը. կան վիրավորներ

ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Արարատի Ռազմական ոստիկանությունում հետաքննիչ Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում  փետրվարի 15-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այդ օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի  86-րդ կմ հատվածում՝ Զանգակատուն գյուղի վարչական տարածքում, բախվել են Կապան քաղաքի բնակիչ, 35-ամյա Վահրամ Հ.-ի վարած  КамАЗ AC-12 մակնիշի և Այգեպատ գյուղի բնակիչ, 25-ամյա Էդգար Գ.-ի վարած Volkswagen Vento  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորներ, Այգեպատ գյուղի բնակիչ, 26-ամյա Թաթուլ Մ.-ն, Արտաշատ քաղաքի բնակիչ, 34-ամյա Գագիկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Արտակ Գրիգորյանն ու Արտյոմ Բեկլարյանը:

Օպերատիվ է գործել Արարատի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին  վաշտի  հրամանատար Գրիգոր Պողոսյանն ու նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Volkswagen-ի վարորդն ու ուղևորները ծառայում են ՀՀ  ՊՆ N զորամասում, ինչի առիթով էլ դեպքի վայր էին ժամանել Ռազմական ոստիկանության ներկայացուցիչները: 

  • Կիսվել: