երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արարատի մարզում բախվել են «07»-ն ու «06»-ը․ հայրն ու 9-ամյա որդին տեղափոխվել են հիվանդանոց

Արարատի մարզում բախվել են «07»-ն ու «06»-ը․ հայրն ու 9-ամյա որդին տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ մարտի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Նոր Կյանք գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 33-ամյա Աշոտ Հ․-ի վարած VAZ 2106 մակնիշի և 32-ամյա Արարատ Բ․-ի վարած VAZ 2107 մակնիշի ավտոմեքեաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Աշոտ Հ․-ն և նրա ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ 9-ամյա Ալեքս Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով «06»-ը կողաշրջվել է։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են։ 

  • Կիսվել: