չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արարատի մարզում 55-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 13 և 14 տարեկան տղաների

Արարատի մարզում 55-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 13 և 14 տարեկան տղաների

Այսօր՝ օգոստոսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 11:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 55-ամյա Գարսևան Խ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի Արարատյան փողոցում՝ պոլիկլինիկայի դիմաց, հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել Վեդի քաղաքի բնակիչներ, 13-ամյա Գուրգեն Պ.-ին և 14-ամյա Սուրեն Հ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երեխաներին իր ավտոմեքենայով տեղափոխել է Վեդու բժշկական կենտրոն, որտեղ երեխաները առաջին բուժօգնությունն են ստացել և նրանց կյանքին վտանգ չի սպառնում, իսկ վարորդն էլ կատարվածի մասին ահագանգել է ոստիկանության Արարատի բաժին:

Օպերատիվորեն դեպք վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ղարիբյանի գլխավորությամբ: 

  • Կիսվել: