կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Արարատի մարզում 28-ամյա վարորդը Mazda 6-ով բախվել է ջրահեռացման խողովակին. կա վիրավոր

Արարատի մարզում 28-ամյա վարորդը Mazda 6-ով բախվել է ջրահեռացման խողովակին. կա վիրավոր

Դեկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Արթուր Բ.-ն իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Վեդի գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, բախվելով ջրահեռացման խողովակին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 24-ամյա Վազգեն Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մեծոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: