շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի

Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 28-ին ժամը 09:00-ից մինչև հունիսի 29-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Մարմարաշեն, Ջրահովիտ բնակավայրերի գազասպառողների, «Լիգա-1», «ԷՏՐՈ», «Հովան-Լիան», «Արտ-Թամ», «Ֆրիվեյ Էքսպրես», «ԱՐՄ գազ», «Շահումյան գազ», «Սարանդ», «Խճաքար Մուսա» ՍՊԸ-ների, «Արտակ» ԱԿ-ի ԱԳԼՃԿ-ների, «Դիատոմիտ» ՓԲԸ-ի, «ՄՈՍՏՈՎԻԿ» ՍՊԸ-ի, հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 28-ին՝ ժամը 10:30-ից մինչև ժամը 15:30-ը, կդադարեցվի Արարատի մարզի Արարատ գյուղի Վ.Սարգսյան, Հաղթանակի, Սահմանապահների, Խնկո Ապոր, Պ.Սևակի և Ռաֆֆու փողոցների գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

  • Կիսվել: