երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արարատ Միրզոյանը չի կարողանում հաղթահարել իր հետ կատարվածի սթրեսը․ «Հրապարակ»

Արարատ Միրզոյանը չի կարողանում հաղթահարել իր հետ կատարվածի սթրեսը․ «Հրապարակ»

«Արարատ Միրզոյանը, ըստ ամենայնի, չի կարողանում հաղթահարել պատերազմից հետո նոյեմբերի 9-ի գիշերն իր հետ կատարվածի սթրեսը և իր վախերն արդեն հասցրել է նաև Արտգործնախարարությունում ցուցադրել։ Այս մասին գրում է Հրապարակ թերթը։

Նախարարության մեր աղբյուրները պատմում են, որ նորանշանակ նախարարի ելումուտի ժամանակ նրա թիկնազորն ուղղակի կանգնեցնում է օդը` «մաքրելով» ցանկացածին շեֆի ճանապարհից։ Աշխատակիցները հիշում են, որ նման «հավսար-զգաստ» վիճակներ մեկ էլ Էդվարդ Նալբանդյանի պաշտոնավարման օրոք են զգացել։

Հիշեցնենք, որ Միրզոյանը նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը բռնության ենթարկվեց կառավարություն մուտք գործած ամբոխի կողմից»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: