Խնդիրներ եք ունենալու, զգուշացնում եմ` որքան բիրտ ուժ կիրառեք, այնքան շատ ենք ակցիա անելու. Դանիելյան
«Զգուշացնում ենք՝ որքան կոշտ մեթոդներ կիրառեք, այնքան ավելի շատ մարդ է մասնակցելու անհնազանդության ակցիաներին։ Այդ մասին այսօր՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Ոչ ոք ձեզնից չի վախենում, ոչ ոք նահանջելու տեղ չունի։ Մենք մտքի ծայրով էլ չենք անցկացնում, որ կարող է այս ակցիաները դադարեն։ Պիտի դադարեն ձեր ապօրինի գործողությունները։ Դուք այդ գիտակցումը պետք է ունենաք»,- դիմելով իրավապահներին՝ ասաց Դանիելյանը։